Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 19-ին, ժամը 21:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 23 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ս.) բախվել է կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հարություն Հ.):
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելն Արամ Ս.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան: