Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 05։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Merсedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Մ., ծնված 1985 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով ուղեւորներ՝ Հովհաննես Ս.-ն (ծնված 1982 թ․) եւ Արմեն Մ.-ն (ծնված 1992թ․) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։
Հովհաննես Ս.-ն եւ Արմեն Մ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։




























