14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո Հայփոստի կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, եւ առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն նոր` քաղաքացիակենտրոն սկզբունքներով։

Պրն․ Կարապետյանին հաջողություն եմ մաղթում։

Ի գո՛րծ, դեպի նորանոր ձեռքբերումներ»: