Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել կայանած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենային:

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արմեն Կ.-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: