Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 22-ին, ժամը 21:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 2-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:26-ին, մարվել՝ 22:37-ին: Ավտոտնակի ներսում ամբողջությամբ  այրվել է «Land Cruiser Prado» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ինչպես նաեւ գրքեր: