Պրահայի դատարանը չեղարկել է սահմանափակման որոշ միջոցները, որոնք կորոնավիրուսի համավարակի զսպման համար հաստատվել էին Չեխիայի կառավարության կողմից, հայտնում է AP-ը։
Պրահայի քաղաքային դատարանը վճռել է, որ տեղաշարժը սահմանափակելու եւ մանրածախ հաստատությունները փակելու կառավարության միջոցառումները անօրինական են։ Վճիռը վերջնական է։
Դատարանը որոշումը կայացրել է բժշկական փորձագետ Օնդրեյ Դոստալի բողոքի հիման վրա, որը կասկածի տակ է դրել այդ միջոցառումների օրինականությունը։
Սահմանափակումները մտցվել էին առողջապահության նախարարության կողմից։ Դատարանը հայտարարել է, որ կառավարությունը պետք է հաստատեր սահմանափակումները իր ճգնաժամային միջոցառումների շրջանակներում՝ արտակարգ դրության կանոններին համապատասխան։ Ընդ որում, նա նշել է, որ ոչ մի նախարարություն չի կարող այդպիսի իրավունք ունենալ։
Կառավարությունը միջոցառումները պետք է ընդունի նորից՝ օրենքի համաձայն։





























