Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանից ուղարկեք Ձեր անունը եւ ազգանունը 1915 կարճ համարին եւ միացեք հիշատակի եւ խոնարհումի համահայկական արարողությանը։ Ապրիլի 24-ին Ձեր անունը կարտացոլվի անմեղ զոհերի հուշահամալիրի սյուներին եւ Ձեր անունից ծաղիկներ կխոնարհվեն Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ։
Արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու համար անհրաժեշտ է օգտագործել +37433191500 հեռախոսահամարը։
֊ Հաղորդագրության համար հնարավորինս գրեք հայատառ
֊ Ուղարկեք միայն անուն եւ ազգանուն
֊ Արտասահմանից ուղարկելիս պատասխան հաղորդագրություն չեք ստանա
֊ Մեկ հաղորդագրության մեջ գրեք միայն մեկ անուն ազգանուն
֊ Միեւնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն»։





























