Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 23-ին, ժամը 18:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կա զոհ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2171» (վարորդ՝ Արտակ Բ., ծնված 1992 թ.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշների (վարորդ՝ Ալեքսեյ Գ., ծնված 1939 թ.) ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը (մոտ 4 մ): Վարորդները տեղում մահացել են:

Փրկարարները վարորդների դիերը դուրս են բերել ավտոմեքենաներից եւ մոտեցրել շտապ¬¬օգնության մեքենաներին, այնուհետեւ հատուկ տեխնիկայի օգնությամբ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել ձորակից եւ տեղափոխել ավտոքարշակի վրա: