Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 23-ին, ժամը 21:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտեմ Միկոյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է սյանը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արտյոմ Դ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել սյանը, տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս բերելու համար կտրել են սյունը:





























