Թուրք հայտնի պրոֆեսոր Մեհմեդ Էֆե Ջամանը Twitter–ի իր էջում գրառում էկատարել Հայոց ցեղասպանության հետ կապված եւ ցավակցել հայերին։
Մեհմեդ Էֆե Ջամանը գրել է. «1915–ի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի պատմության ամոթալի եւ խորը կետ է։ Թուրքիայի հասարակությունն առանց այդ բարբարոսության հետ առերեսվելու, չի կարող իր տեղը գտնել քաղաքակիրթ աշխարհում եւ մարդու իրավունքներում։ Կիսում եմ իմ հայ եղբայրների վիշտը»։





























