Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ այս տարի ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը հանդես է եկել «Հիշում եմ և պահանջում» խորագրով նախաձեռնությամբ, որին մասնակցել են մի շարք հանրահայտ հայրենակիցներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից։
Հանրությանը հայտնի դեմքերը լուսանկարվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ամենամյա Ջահերով երթի խորհրդանիշ ջահերով։

































