Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի օրվա շտկման մասին օրենքը, հայտնում է RT-ն: 

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:

Տեքստի համաձայն՝ զինվորական փառքի օրը սեպտեմբերի 2-ից տեղափոխվում է 3:

Նախագիծն ավելի վաղ ընդունել էր Պետդուման եւ ստացել Դաշնային խորհրդի հավանությունը:

Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ այն ուղղված է պատերազմը հաղթողների նկատմամբ պատմական արդարության պահպանմանը: