Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 23-ին, ժամը 21:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ գնացող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են երկու ժայռաբեկոր (120 և 200 կգ-ոց):