Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 13:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ճանապարհը փակ է միակողմանի:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները քարաբեկորները (մոտ 30 խմ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ ճանապարհը դարձնելով երթևեկելի: