ՀՀ կառավարության որոշմամբ որոշ ռազմավարական նշանակության կազմակերպությունների կառավարումն այսուհետ կիրականացվի ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից:
Այդ ընկերություններն են.
- Հայփոստ ՓԲԸ
- Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան (Մերգելյանի գործարան)
- Չարենցավանի հաստոցաշինական գործարան
- Հրազդանի «Պատնեշ» գործարան
- «Լազերային տեխնիկա» գործարան և «ԼՏ Պիրկալ» գործարան
- «Գառնի Լեռ» զենքի արտադրության/վերանորոգման գործարան։
Նախարարությունն աշխատում է թվարկված կազմակերպությունների զարգացման ռազմավարության վրա։





























