Խորհրդային ժամանակներից սկսած մենք ամբողջ ռեսուրսները կենտրոնացնում ենք նախաքննության ընթացքում, դատաքննության վրա ոչ այնքան մեծ ծանրություն ենք դրել, եւ դրա պատճառով է, որ ռիսկը մեծ է մարդու իրավունքների խախտումների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը ներկայացնելիս նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Պետք է ծանմրությունը տեղափոխել դատաքննության փուլեր: Նախաքննության մարմինն իրավունք ունի տվյալներ հրապարակի, բայց մենք ունենք նաեւ բողոքներ, որ նախաքննության մարմինը հրապարակում է միայն այնքան տվյալ, որքան իրեն է  անհրաժեշտ, եւ այն եղանակով, որ անմեղության կանխավարկած կարող է խախտվել»,-ասաց Թաթոյանը: