«Ջիմոջի Հայաստան» թիմը, որն ապահովում է մեսենջերների եւ սոցիալական ցանցերի միջոցով ապրանքերի ակնթարթային ուղարկման ծառայությունը, չնայած համաճարակի հետ կապված որոշակի սահմանափակումներին, ըստ նախապես հայտարարված ժամանակացույցի գործարկել է b2b2c ուղղությունը՝ Gmoji business-ը, որը կարելի է գտնել հետեւյալ հղումով: 

Էկելտրոնային հարթակի բետա տարբերակի փորձարկումները սկսվել են դեռեւս տարեսկզբին, եւ ամբողջ թիմը ջանք չի խնայել, որպեսզի այն գործարկվի մինչեւ աշխատավորների տոնը՝ մայիսի 1-ը:

Ծրագրի շրջանակներում նոր հաճախորդներ ներգրավելու, հավատարմությունը բարձրացնելու, գործընկերներին եւ հաճախորդներին կորպորատիվ նվերներ ուղարկելու եւ գովազդային արշավներ իրականացնելու համար, թիմն առաջարկում է նոր ու եզակի գործիքներ եւ հնարավորություններ:

Gmoji business-ը բազմաֆունկցիոնալ Gmoji հարթակի նոր ինտերֆեյսն է, որը հանդիսանում է ստեղծողների հիմնական տեխնոլոգիան:

Հիմնական մրցակցային առավելություններից մեկը համարվում է Ձեր սեփական ապրանքներն ու ծառայությունները նոր էլեկտրոնային սուբյեկտի (Gmoji) տեսքով ստեղծելու հնարավորությունը, որը հետագայում կարող եք ուղարկել SMS-ի կամ էլ.փոստի միջոցով, ինչպես նաեւ վաճառել այլ ընկերություններին, որոնք կարող են դրանք օգտագործել որպես կորպորատիվ նվերներ եւ նվերներ հաճախորդների ու աշխատակիցների համար: Արդյունքում, բիզնեսը կխուսափի աշխատողների եւ հաճախորդների համար նվերները փաթեթավորելու եւ առաքելու ծախսերից, ինչը ինքնին նվերի արժեքի զգալի մասն է եւ հնարավորություն կստանա իրականացնել ապրանքների եւ ծառայութունների թիրախավորված անհատական առաքում թվային միանգամայն նոր տարբերակով:

Ինչպես ասում է Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը. «Խելացի մարդկանց ներգրավելու եւ պահելու համար հարկավոր է նրանց հնարավորություն տալ շփվել այլ խելացի մարդկանց հետ»: Այս մեջբերմանը ես կավելացնեմ, որ  «հարկավոր է  նրանց նաեւ հնարավորություն տալ դժվար պահերին օգնել միմյանց:

Մենք բոլորս հասկանում ենք եւ գիտենք, որ ընկերություններում կադրերն են ամեն ինչ որոշում, ուստի խորհուրդ ենք տալիս բոլոր ընկերությունների ղեկավարներին եւ տնօրեններին փորձարկել մեր նմանը չունեցող ծառայությունը, խրախուսել իրենց աշխատակիցներին, որոնք այս բարդ ժամանակահատվածում աշխատում են տանից,  շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար եւ նոր թվային ձեւաչափով շնորհավորել նրանց մայսիսի 1-ի՝ աշխատավորների օրվա կապակցությամբ»,-նշում է Gmoji Հայաստան ընկերության հիմնադիր Արա Յաղջյանը,-«բացի այդ, մենք շուկային տալիս ենք նոր արդյունավետ գործիք՝ ներգրավել նոր հաճախորդներ»:

«Այս պահին մենք բանակցում ենք Հայաստանի խոշոր ընկերությունների հետ, որոնք նույնպես պատրաստակամություն են հայտնել փորձարկել նոր ծառայությունը»,-ասաց «Ջիմոջի Էյեմ» ընկերության տնօրեն Լեւոն Ֆրանգուլյանը:

 Նշենք, որ «Ջիմոջի էյեմ» ընկերությունը հիմնադրվել է մոտ մեկ տարի առաջ եւ պատկանում է այն ընկերությունների թվին, որոնց հիմնադիրն է գործարար Արա Յաղջյանը: Ընկերությունը ստացել է տվյալ ծառայության եւ ապրանքանիշի օգտագործման բոլոր իրավունքները, ինչպես նաեւ իրականացրել է հավելվածի տեղայնացում՝ հաշվի առնելով տեղական շուկայի բոլոր առանձնահատկությունները: Ընկերության հիմքը կազմում է երիտասարդ, բայց հմուտ թիմը, որը ջանք չի խնայում Հայաստանում հավելվածի օգտագործումը խթանելու համար:  Ընկերությունը պայմանագրեր է ստորագրել է ավելի քան 100 գործընկերոջ հետ, եւ ամեն օր ստորագրելով նոր պայմանագրեր ավելացնում է ապրանքների եւ ծառայությունների տեսականին:

Gmoji հավելվածը կարելի է ներբեռնել հենց հիմա: Այն հասանելի է App Store-ում եւ Google Play-ում հետեւյալ հղմամբ: