Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում բնակիչների մեծ մասը զբաղվում է կաղամբի մշակմամբ, այս տարի կաղամբի գինը կտրուկ նվազել է. 100-ից 150 դրամ արժեցող կաղամբը 25 դրամ է։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց համայնապետ Արման Ղազարյանը։
«Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանները փակ են։ Մեր բնակիչներն էլ կաղամբը արտահանում էին Վրաստան, Ռուսաստան։ Հիմա մնացել է, գինն էլ կտրուկ նվազել է։ Պահանջարկ չկա։ Բնակիչն ամբողջ տարին կաղամբի մշակությամբ էր զբաղվում, իսկ հիմա նման խնդրի առաջ է կանգնել»,- ասաց Ղազարյանը։։
Նա հայտնեց, որ խնդրին տեղյակ է Գեղարքունիքի մարզպետն ու պատկան մարմինները. «Բոլորը իրազեկված են տարվում են աշխատանքներ, խնդրին լուծում տալու համար»։
Համայնքապետը հայտնեց, որ համայքում մոտ 200-ից 300 տոննա կաղամբ է այս պահին մնացել։





























