5-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 27-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ:
ՊՆ-ից հայտնում են, որ ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին, ստուգել զենքի կիրառման հմտությունները: Պարապմունքի ընթացքում իրականացվել են մարտական հրաձգության տարբեր վարժանքներ:
Բացի այդ, մասնագիտական պատրաստությունը բարձրացնելու եւ մարտական տեխնիկայի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով ապրիլի 27-ին 1-ին զորամիավորման N զորամասի տանկային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են գործնական պարապմունքներ:
Անձնակազմը, հաղթահարելով տեղանքի բարդ պայմանները, գերազանց կատարել է առաջադրանքը:





























