Ներքաղաքական կյանքում ընդդիմության հետ վարում էր «երկխոսություն», փորձում էր բոլոր քիչ, թե շատ ազդեցություն ունեցող խմբավորումների հետ կառուցել հարաբերություններ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 1»-ի գլխավոր դերակատարներին, որոնք բանտերում էին, ներում էր շնորհում, հետո նրանք հայտնվում էին կամ խորհրդարանում, կամ էլ պետական, ու դիվանագիտական պաշտոնների էին նշանակվում։ Խորհրդարանի Հանրապետական ֆրակցիայում ներգրավվում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Այնտեղ տեղ ունեին նաև օդիոզ դեմքեր՝ ռազմական ու օլիգարխիական շրջանակներից։ Դա բոլորին բավարարելու քաղաքականություն էր։

Լինել բոլորի համար ընդունելի նույնն է, թե ոչ ոքի համար չդառնալ ընդունելի։

Սերժ Սարգսյանի իշխանության շրջանը հատկապես բացահայտեց պետական քաղաքականության ու պետական քարոզչության կարևորությունը հանրության համար։ Թե որքանով այդ դասը կըմբռնվի ու կհասկացվի Հայաստանի քաղաքական ուժերի ու ապագա իշխանությունների համար, դժվար է ասել»: