Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 14:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան փողոցի թիվ 9 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի լոգարանում (6 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 15:13-ին: Այրվել է լոգարանի կախովի առաստաղը և գույքը՝ ամբողջությամբ:
Հրդեհի հետևանքով վնասվել են պլաստմասսայե ջրատար խողովակներ, ինչի հետևանքով ջրալցվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկը. ջրալցումը դադարեցվել է տեղի ուժերով:





























