ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մինչեւ մայիսի 11-ը երկարաձգել է ոչ աշխատանքային օրերը, հաղորդում է Meduza-ն:
«Կորոնավիրուսը դեռ իր գագաթնակետին չի հասել»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ սպառնալիքը պահպանվում է եւ չի կարելի չեղարկել սահմանափակումները միանգամից բոլոր շրջաններում:
Այսօրվա դրությամբ Ռուսաստանում գրանցվել է վարակման 93558 եւ մահվան 867 դեպք, ապաքինվել է 8456 մարդ: Մեկ օրում գրանցվել է վարակման 6411 դեպք:





























