Ինձ թվում է, որ մոտ ժամանակներս կվերաբացվեն սրճարաններն ու ռեստորանները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը՝ հավելելով, որ դեռ պաշտոնական որեւէ բան ասել չի կարող:
«Այսօր վարչպետը նշեց, որ շուրջ 10 օրվա մեջ բավականին մեծ թվով գործունեություններ կթույլատրվեն»,-ասաց նա:
Ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ նկատեց, որ դա լավագույն նվերը կլինի քաղաքացիներին՝ այս ընկճված վիճակը հաղթահարելու առումով:





























