Օգտվելով կորոնավիրուսի առիթից, որ մեքենաները քաղաքում քիչ են, որոշվեց ՃՈ-ի հետ, որ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում օղակաձեւ երթեւեկության փորձարկումն արվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Հիմա փորձաշրջան է անցնում եւ մենք ստանում ենք տարբեր արձագանքներ: Հիմա այն մարդիկ, որոնք պնդում էին, որ այս մոդելը կաշխատի, իրենք էլ կտեսնեն, որ դա չի աշխատում, որ մնացած մոդելներին անցնենք»,-ասաց քաղաքապետը:
ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն էլ նշեց, որ երեկ ուղիղ 40 րոպե է պետք եղել, որ Նժդեհի փողոցից դուրս գա Արշակունյաց պողոտա:





























