Արագածոտնի մարզում երեկ՝ ապրիլի 27-ին, ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Գեւորգ Հ.-ն իր վարած «ВАЗ 21033» մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 53-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե արգելապատնեշին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով վարորդ Գեւորգ Հ.-ն, նրա ուղեւորներ, Արմավիրի մարզի բնակիչներ Անահիտ Դ.-ն, 4-ամյա Սերժիկ Դ.-ն , 2-ամսական Սամվել Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Անահիտ Դ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Գեւորգ Հ.-ն, Սերժիկ եւ Սամվել Դ.-երը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: