Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 07:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահիկ Ա., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 5 մ սահել դեպի հարակից ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: