ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների ներգրավմամբ ապրիլի 28-ին անցկացվել են ցուցադրական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Ջոկերի ներդաշնակման, անձնակազմի մասնագիտական գիտելիքները եւ զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված պարապմունքների շրջանակում բացազատվել են ուսումնական կետեր, հրաձգային ջոկերը զբաղեցրել են նախորոշված բնագծերը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից իրականացվել են գործնական հրաձգության վարժանքներ:




























