Ապրիլի 30-ին, ժամը 16:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի վերելակի հորանում ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի եւ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք եւ հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:
Կատարվում են տարհանման աշխատանքներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:12-ին, մարվել՝ 17:31-ին




























