Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ակնարկում է, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այլ երկրի հատուկ ծառայությունների հավաքագրված գործակալ է։ Իսկ ես ակնարկում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը հավակնում է դառնալ հետխորհրդային տարածքի ամենաանմեղսունակ իշխանությունը, քանի որ ռացիոնալ անհատը չի կարող ինչ-որ մեկին ԱԱԾ տնօրեն նշանակել, կոռուպցիայի դեմ պայքարի հերոս դարձնել, իսկ հետո պնդել, թե այդ մեկը օտար գործակալ է։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Կարպիս Փաշոյանը:
Նա գրել է. «Ի դեպ վարչապետի մամուլի քարտուղարի սկանդալային հայտարարությունից անցել է երկու օր, բայց իրավական հետևանքներն այդպես էլ բացակայում են։ Այս առումով կարող ենք ենթադրել, որ դա վարչապետ Փաշինյանի հերթական էմոցիոնալ և անպատասխանատու պոռթկումն էր, ինչպես՝ վեթինգը, անցած տարվա թվացյալ դավադրությունը, պետական համակարգի դիմադրելը, հիբրիդային հեղաշրջումը և այսպես շարունակ։ Ընկերներ, ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ իրավիճակը չափազանց լուրջ է ու վտանգավոր»։




























