Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։
Հանդիպումը կկայանա սովորական սպառազինությունների համաձայնագիրը նոր համաձայնագրով փոխարինելու ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքների հիման վրա, որոնք տեղի են ունեցել Ժնեւում՝ սեպտեմբերի 21-ից-հոկտեմբերի 3-ը։
Ինչպես հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ բանակցությունների արդյունքում Ժնեւում շարունակվել է ապագա համաձայնագրի տեքստի կոնկրետ դրույթների մշակումը։
Նոր համաձայնագրի կետերը, ինչպես նաեւ տեխնիկական մանրամասների համապատասխանեցումը անցկացվել է աշխատանքային-փորձագիտական խմբերում:
Արդյունքները հոկտեմբերի 13-ին սպասվող մոսկովյան հանդիպմանը կներկայացվեն երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններին:



























