Չինացի մոլեկուլյար կենսաբանները ստեղծել են կորոնավիրուսի նոր տեսակ, որն ունակ է վարակել կրծողներին՝ փոխելով SARS-CoV-2 գենոմում մեկ «տառ»-նուկլեոտիդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Դրա ստեղծումը կարագացնի COVID-19-ի դեմ նոր պատվաստանյութերի եւ դեղամիջոցների ստուգումը, գրում են գիտնականները bioRxiv էլեկտրոնային գրադարանում հրապարակված հոդվածում։
SARS-CoV-2 նոր տիպի կորոնավիրուսը ներթափանցում է մարդու եւ այլ կաթնասունների թոքերի բջիջներում՝ օգտագործելով ACE2 սպիտակուցի մոլեկուլները։ Գենը, որը համակարգում է այդ սպիտակուցը, ունի մի քանի տեսակներ տարբեր կաթնասունների գենոմներում, որոնք զգալիորեն փոխում են եռաչափ կառուցվածքը։ Ինչպես ցույց են տվել կենդանիների վրա արված առաջին փորձերը, այդ տեսակները չեն խանգարում կատուների, գերմանամկների եւ կապիկների՝ վարակվելուն, սակայն նվազեցնում են մկների եւ առնետների օրգանիզմում վիրուսի ներթափանցման հավանականությունը։
Պեկինի միկրոկենսաբանության եւ համաճարակաբանության ինստիտուտից կենսաբանները ձեռք են բերել մեծաթիվ տարեց մկներ եւ ներարկել նրանց մարմնում վիրուսի մեծ դոզաներ՝ հույս ունենալով, որ SARS-CoV-2-ը կամրապնդվի նրանք օրգանիզմում եւ կհարմարվի կրծողների բջիջներում։ Պարզվել է, որ դրա համար բավարար էր վիրուսի S-սպիտակուցը կոդավորող գենում ընդամենը մեկ մուտացիա։ Վիրուսը ձեռք է բերվել այդ մկների տարբեր «սերունդների» միջեւ ընդամենը վեց անցումների միջոցով։
MASCp6 անունը ստացած կորոնավիրուսի այդ շտամի գործունեությունը գիտնականները ստուգել են մի քանի տասնյակ երիտասարդ եւ տարեց մկների վրա։ Փորձերը ցույց են տվել, որ վիրուսը հաջողությամբ ներթափանցել է կրծողների թոքեր, աղիներ եւ այլ օրգաններ՝ առաջացնելով նույն նախանշանները, ինչ COVID-19-ով վարակված մարդկանց շրջանում։ Պարզվել է, որ երիտասարդ եւ տարեց մկների մոտ հիվանդության ընթացքը եւս տարբեր կերպ է գրանցվել։
Չինացի գիտնականներն օգտագործել են MASCp6-ը նրանց կողմից ստեղծված COVID-19-ի դեմ պատվաստանյութը փորձարկելու համար, որը բաղկացած է վիրուսի S-սպիտակուցի մասնիկներից։ Այդ փորձերը ցույց են տվել, որ մկները, որոնց ներարկվել է տվյալ դեղամիջոցը, ամբողջովին պաշտպանվել են MASCp6-ից, ինչը հաստատել է այդ վիրուսն օգտագործելու հնարավորությունը SARS-CoV-2-ի դեմ դեղամիջոցները եւ պատվաստանյութերը ստուգելու համար։





























