Այս փուլում հայկական ԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարց օրակարգում չկա: Այս մասին մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստին ՀՀ կառավարության 2019 թվականի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի` 4 դրամովհնարավոր բարձրացման մասին պատգամավորների հարցերին:
Բացի այդ, նախարարը շեշտեց, որ ներկայումս ատոմակայանների արդիականացման ծրագիրն ավարտելու համար ուսումնասիրվում է նոր ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակահարմարությունը:
Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը դեռ նախորդ տարի խոստացել էր, որ 2020 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա:





























