Ռուբլու փոխարժեքը կարող է մինչեւ մինչճգնաժամային նիշեր վերականգնվել արդեն հունիսին: Դրան նպաստում է նախկին մակարդակին նավթի գնանշումների վերադարձը եւ հիմնական համաշխարհային տնտեսությունների աշխուժացումը, կարծում է «ՖԻՆԱՄ» ՊԿ վերլուծաբան Սերգեյ Դրոզդովը:

«Մաժորային տրամադրությունների պատճառը ուժի մեջ մտած ՕՊԵԿ+ երկրների կողմից նավթի արդյունահնման կրճատման համաձայնագիրն է, ինչպես նաեւ մի շարք համաշխարհային տնտեսություննրի աստիճանականն գործարկումը»,- փորձագետի խոսքն է մեջբերել «Ռոսիյսկայա գազետան»:

Պարբերականի զրուցակցի կարծիքով՝ նավթի գների վրա ազդում է ԱՄՆ թերթաքարային ընկերությունների սնանկությունը եւ սաուդյան հումքի գնի բարձրացումը: «Արդեն հիմա մեծ վստահությամբ կարելի ասել, որ նավթի բարելի գնի համար վատթարն արդեն հետեւում է»,- նշում է Դրոզդովը:

Նա առաջիկայում Brent-ի ֆյուչերսային պայմանագրերի գները կանխատեսում է բարելի դիմաց 28-32 դոլար մակարդակում, իսկ լավատեսական սցենարի դեպքում գնանշումները կարող են հասնել 35-37 դոլարի:

Վերլուծաբանի կարծիքով՝ Կենտրոնական բանկի հաջորդ նիստի սպասմամբ՝ ռուսական արժույթի փոխարժեքը  կարող է մտնել դոլարի դիմաց 69-71 ռուբլու միջակայք: