Ճապոնիայում Համակո Մորի անունով կինն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենատարեց խաղացող: Ներկայումս նա 90 տարեկան է, փոխանցում է «Գազետա»-ն:
Ճապոնուհին սկսել է վիդեոխաղեր խաղալ 39 տարի առաջ: Նա ներկայումս 7-8 ժամ է անցկացնում իր PlayStation 4-ի հետ: Նրան դուր են գալիս Call of Duty: Modern warfare կամ GTA 5 խաղերը:
«Ես զգում եմ, որ այսքան տարի վիդեոխաղերին նվիրելն իմ ճիշտ որոշում էր: Ես հիմա իսկապես վայելում եմ իմ կյանքը»,- կիսվել է Մորին:
Կինը նաեւ իր յութուբյան ալիքն ունի` ավելի քան 150 հազար բաժանորդով:.



























