Մայիսի 13-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 228 դեպք: Ունենք 110 առողջացած եւ 172 ինքնամեկուսացած: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը։

«Մեծ ցավով տեղեկացնեմ նաեւ, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում ունեցել ենք մահվան 3 դեպք:

Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում եւ խնդրում բոլորիդ՝ շարունակել հետեւել անձնական հիգիենայի սահմանված կանոններին եւ կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսեւորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Առողջ եղեք»,