Ախթալայի ԼՀԿ-ի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհն այս պահին բաց է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մեծ Այրում համայնքի վարչական ղեկավար Գայանե Ալավերդյանը։
«Ճանապարհը բաց է, պատվարը չի բարձրացվել, գյուղում ամեն ինչ նորմալ է, մարդիկ իրենց առօրյայով են ապրում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մեծ Այրում գյուղի բնակիչները փակել էին դեպի Ախթալայի ԼՀԿ-ի «Նահատակ» պոչամբար տանող ճանապարհը՝ թույլ չտալով Ախթալայի ԼՀԿ-ի բեռնատարների շարժին։ Պատճառն այն էր, որ Ախթալայի ԼՀԿ-ն ցանկանում է բարձրացնել պոչամբարի պատվարը, ինչին գյուղացիները դեմ են այն անօրինական համարելու պատճառով։




























