Իտալիայում բժիշկներին պանդեմիայի ժամանակ ամսական հավելյալ 2000 եվրո կվճարեն, գրում է Corriere della Sera-ն:

Նման դրույթ է պարունակվում կառավարություն կողմից հաստատված՝ 55 մլրդ եվրոյի չափով բնակչության եւ ընկերությունների աջակցության հարցով միջոցների նոր փաթեթում:

Թերթը նշում է, որ ֆինանսական աջակցության համար ընտանիքներին կտրամադրվի ընդհանուր առմամբ մինչեւ 700 մլն եվրո: Բուժաշխատողների երեխաների համար կտրամադրվի մինչեւ 2000 եվրո:

Իտալիայում պետական եւ մասնավոր դպրոցներն ու մանկապարտեզները փակ են մարտի 5-ից:

Ավելի վաղ կառավարությունը հայտարարել է հիվանդանոցների աշխատողների համար հազար եվրոյի չափով պարգեւավճար վճարելու մասին:

Իտալիայում պանդեմիայի սկզբից գրանցվել է վարակման ավելի քան 222 հազար եւ մահվան ավելի քան 31 հազար դեպք, 112,5 հազար մարդ ապաքինվել: Սահմանափակող միջոցների առաջին թուլացման մասին որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 4-ից, մայիսի 18-ից կհանվեն այլ սահմանափակումներ: