Վրաստանում մայիսի 22-ից հետո կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Տվյալ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հիվանդների թիվը հասել է նվազագույնի, հաղորդում է Սպուտնիկ Գրուզիան:
Նա նշել է, որ ԱԴ ռեժիմի չեղարկումը չի նշանակում սահմանափակումների լրիվ չեղարկում:
«Մենք որոշում ենք ընդունել այլեւս չդիմել նախագահին եւ խորհրդարանին՝ կապված ԱԴ ռեժիմի երկարաձգման հետ»,-ասել է Վրաստանի վարչապետը:




























