ԱՄՆ-ում փակվել է եւս երեք բանկ՝ այս տարվա ընթացքում փակված բանկերի թիվը հասցնելով 98-ի: ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտը հայտարարել է, որ սեպտեմբերին շուրջ 263 հազար մարդ կորցրել է աշխատանքը:

Աշխատատեղերի կրճատումը շարունակվում է արդեն 21-րդ ամիսն անընդմեջ՝ գործազրկության մակարդակը հասցնելով 9.8 տոկոսի, ինչը վերջին 26 տարիների ամենաբարձր ցուցանիշն է: