Ֆոտոբռնիչ  սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում: Այս մասին հայտնում են Զանգեզուրի կենսոլորտային համալիրի ֆեյսբուքյան էջում:

«Ուրախալի լուր 

Մայիսի 13-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ԲՀՀ Հայաստանի կողմից իրականացված մշտադիտարկման աշխատանքների արդյունքում ֆոտոբռնիչ սարքերը կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել «Արևիք» ազգային պարկում»: