Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում մայիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 44/3 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերին վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. լոգարանում հայտնաբերվել է 75-ամյա Աննա Վարդանյանի  դին: