ՀՀ պետական եկամուտների կոմիտեում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման հաստատված 2 դեպք եւ 2 աշխատակից էլ ինքնամեկուսացած։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ունենք շուրջ 3 հազար աշխատակից, հսկողությունը բարձր մակարդակի է։ Այդ 2 վարակված աշխատակիցներն արդեն բուժման վերջին փուլում են։ Ծանր վիճակ չունենք»,- հայտնեցին ՊԵԿ-ից։