Տուրիզմի ոլորտում է անհրաժեշտ է միասնական վարչական ռեգիստր: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: 

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը ցույց է տալիս միասնական ռեգիստրի ստեղծման կարեւորությունը:

«Եթե այն լիներ մինչեւ կորոնավիրուսը, ապա իշխանությունները կիմանային հյուրանոցների եւ հյուրատների հստակ թիվը»,-նշեց նա՝ չպարզաբանելով, թե ինչն էր խանգարում ստեղծել այդ ռեգիստրը, երբ նա զբաղեցնում էր տուրիզմի վարչության պետի պաշտոնը: