«Հայփոստը» կդառնա «delivery service» էլեկտրոնային առեւտրի եւ էլեկտրոնային խանութների համար: Այս մասին «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ լինելով ազգային փոստային օպերատոր՝ «Հայփոստը» ապահովում է հասանելիություն երկրի բոլոր անկյուններում, ընդհուպ մինչեւ հեռավոր գյուղեր: «Այս պահին մենք աշխատում ենք «Հայփոստի» ղեկավարության հետ թվային տնտեսության համատեքստում ընկերության աշխատանքի նոր ռազմավարության ուղղությամբ»,-ասաց փոխնախարարը:

««Հայփոստը» կդառնա «delivery service» էլեկտրոնային առեւտրի եւ էլեկտրոնային խանութների համար: Դիտարկվում է նաեւ վիրտուալ տարբերակը: Հնարավոր է,որ ««Հայփոստը» միասնական հարթակ առաջարկի: Այս պահին մենք ուսումնասիրում ենք բոլոր մոտեցումները»,-հավելեց նա: