Երեկ` մայիսի 3-ին, ժամը 11.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Երեւանյան խճուղու թիվ 14 հասցեում գտնվող խանութ-սրահում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու  մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.59-ին, մարվել`12.12-ին:

Արվել է Ս. Մարտիրոսյանին պատկանող խանութ-սրահի գույքը` 100 քմ մակերեսով:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը խանութ-սրահի աշխատակից, 29-ամյա Արման Սարգսյանը ստացել է դեմքի եւ վերին վերջույթների այրվածքներ եւ տեղափոխվել Երեւան քաղաքի Այրվածքաբանության կենտրոն, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն: