Պատգամավորները չեն կարող ՍԴ-ում մեկ-մեկ վիճարկել սահմանադրական փոփոխությունները: Այս մասին ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նա նկատեց, որ ԱԺ կանոնակարգում փոփոխություններով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը զրկվեց իր լիազորություններից:
Պատգամավորի գնահատմամբ՝ բացի նախագահի լիազորություններից՝ Սահմանադրությունը խախտվել է նաեւ նրանով, որ սահմանադրական փոփոխությունների հարցով առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագիծը պետք է ուղարկվեր Սահմանադրական դատարան:





























