Հունաստանն ու Բուլղարիան Հունաստանի հյուսիս-արեւելքում հեղուկացված բնական գազի տերմինալի կառուցման մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է AP-ը:

Նախագիծն ուղղված է Հարավարեւելյան Եվրոպայում էներգետիկայի դիվերսիֆիկացմանը:

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ողջունել են համաձայնագրի ստորագրումը:

Bulgartransgaz բուլղարական պետական ընկերությունը կգնի հունական Gastrade ընկերության 20 տոկոս մասնաբաժինը:

Միցոտակիսի խոսքով՝ այդ խոշոր ներդրումները կօգնեն արեւելյան նավահանգիստը վերածել գլոբալ էներգետիկ հանգույցի: