«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի տնտեսության մեջ ճգնաժամային դրսեւորումներ են առկա:

Եվ, ահա, համաձայն 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների` հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով`  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1 % աճի դիմաց:

Ընդ որում, այդ անկումը պայմանավորված է եղել շինարարության ծավալների անկմամբ` 1.5 տո­կոս, ծառայությունների անկմամբ` 1.4 տոկոս, առեւտրի ծավալների նվազմամբ` 1.4 տոկոս, եւ արդյունաբերության անկմամբ 0.3 տոկոսային կետով:

Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այն հակազդել է տնտեսական անկմանը 0.1 տոկոսային կետով: 2020 թվականի առաջին կի­սամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում 4.7 %-ով:

Համեմատության համար նշենք, որ 2019-ի առա­ջին կիսամյակում գրանցվել էր աճ 6.6 %-ով: Առաջին կիսամյակի բացասական ՏԱՑ-ը պայմանավորված է առեւտրի, ծառայությունների եւ շինարա­րության ոլորտների անկմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում