Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական զորքերի գործողությունների երկարաձգմանը եւս մեկ տարով: Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը Իրաքի հյուսիսում կանոնավոր կերպով գործողություններ են իրականացնում 2007 թվականի հոկտեմբերից: Նրանք պարբերաբար զորքեր են մտցնում Իրաքի տարածք կամ օդային հարձակումներ են գործում այդ տարածքում գտնվող քրդական բնակավայրերի ուղղությամբ՝ մեկնաբանելով, որ այդտեղ են տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության հենակետերը:
Թուրքիան որոշել է եւս մեկ տարի Իրաքի հյուսիսում քրդերի դեմ գործողություններ իրակ
Հասանելի է
englishՏեղադրություն



























