Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը կարող են հաղթահարել առեւտրային դժվարությունները, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժան Կլոդ Յունկերի բանակցությունները զգալիորեն կանխել են լարվածության աճը,սակայն չեն կարգավորել բոլոր խնդիրները:

Ալթմայերի խոսքով՝ կողմերը հետաքրքրված են տարաձայնությունների կարգավորմամբ: Նա հավելել է, որ այդ առումով ԵՄ-ն առաջարկներ է արել: «Ես նախկինի պես վստահ եմ, որ կհաջողվի խուսափել էսկալացիայից: Եթե մեր գործընկերը չի ցանկանում, մենք կպաշտպանենք մեր եվրոպական շահերը»,-նշել է նա: